Միլանի «Ինտեր»-ի սեփականատեր Էրիկ Տոհիրը հերքել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին հեռացնելու մասին լուրերը:
«Մանչինին մնում է «Ինտեր»-ում: Նա այժմ թիմի հետ գտնվում է ԱՄՆ-ում և պատրաստվում է մեկնարկելիք մրցաշրջանին:
Ես լիովին վստահում եմ Մանչինիին և նրա մարզչական կազմին», – ասել է Տոհիրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտո Մանչինիին 48 ժամ է տրվել ակումբից հեռանալու համար: