Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Պատասխանատվության դեֆիցիտն ու անպատասխանատվության խրախճանքը

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ըստ էության բեկումնային էր Հայաստանում հուլիսի 17-ից ի վեր հաստատված նոր իրադրության համար: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» ջոկատի տղաների հանդեպ իրավապահները կիրառեցին հատուկ գործողություն: Համենայնդեպս, այդ մասին են վկայում ստացված տեղեկությունները, թեև, որպես այդպիսին, պաշտոնական հայտարարություն հատուկ գործողության իրականացման մասին չի եղել:

Մյուս կողմից՝ երեկոյան իրավապահները արեցին երկու հատկանշական հայտարարություն: Մեկը տարածեց ոստիկանությունը՝ քաղաքացիներին հորդորելով այլևս չհավաքվել Խորենացի փողոցում և հավաքներն անցկացնել այլ տեղ՝ ասելով, թե կա վտանգի ռիսկ, իսկ մյուսը տարածեց ԱԱԾ-ն՝ հայտարարելով, որ «Սասնա ծռերի» հանդեպ կանցնի ավելի կոշտ արձագանքների:

Խորենացի փողոցից հեռանալու պահանջը քաղաքացիները մերժեցին և հավաքվեցին, ինչպես միշտ՝ երեկոյան, ինչպես միշտ՝ անելով հանրահավաք՝ ժանրի բոլոր կանոնների համաձայն՝ ներառյալ երթը Երևանի կենտրոնով:

Եվ մինչ երթը տեղի էր ունենում, իրավապահները փաստորեն ինչ-ինչ գործողություններ են կատարել ՊՊԾ գնդի տարածքում, որից հետո վիրավորվել են զինված խմբի մի շարք անդամներ, այդ թվում՝ գնդի, այսպես ասած, դե ֆակտո առաջնորդներից մեկը՝ Պավլիկ Մանուկյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, առողջական վիճակի մասին տեղեկություններն իրարամերժ են, և պետք է հուսալ, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Բոլոր դեպքերում, թեև խմբի մի շարք անդամներ շարունակում են պահել ՊՊԾ գնդի տարածքը, այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ գիշերը բեկումնային է եղել, և ոչ միայն խմբի հանդեպ կիրառված հատուկ գործողության մասով, այլ նաև Խորենացի փողոցում տեղի ունեցածի:

Խնդիրն այն է, որ այստեղ ևս կատարվել են էական զարգացումներ, կամ ավելի շուտ՝ ոչինչ չի կատարվել ըստ էության, և մեծ հաշվով «պայթել» է այս օրերին ձևավորված հարթակը, որը ամենավճռական տրամադրություններ ու վանկարկումներ արտահայտելով մի քանի օր շարունակ և նաև հենց նույն երեկոյան՝ ամենավճռական պահին իրականում չի եղել այնտեղ, որտեղ պետք էր, և ընդհանրապես պարզ չէ, թե որտեղ է եղել:

Այսպիսով՝ խմբի դեմ հատուկ գործողությունը ըստ էության «ցրել» է հարթակը: Եվ սա ինչ-որ իմաստով նույնիսկ խորհրդանշական է, քանի որ Հայաստանում «հարթակը» վաղուց արդեն իրեն սպառած մեխանիզմ է հասարակական-քաղաքական գործունեության առումով, և սպասել, որ այդ մեխանիզմը ինչ-որ հրաշքով պետք է գործեր Խորենացիում, երևի թե միամտություն կլիներ:

Եվ միգուցե պատահական չէ, որ իշխանությունները հատուկ գործողության գնացին հենց այն ժամանակ, երբ Խորենացիում այդ «հարթակը» ըստ էության ամբողջացավ Հայաստանի ներքաղաքական գունապնակի գրեթե բոլոր հայտնի մեծ ու փոքր, բաց կամ մուգ երանգներով:

Այսպիսով՝ ունենք մի իրականություն, որտեղ հերթական անգամ դրսևորվել է Հայաստանում քաղաքական պատասխանատվության դեֆիցիտն ու անպատասխանատվության խրախճանքը: Ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները՝ դեռևս բարդ է ասել, տեղի է ունեցել բեկումնային զարգացում, սակայն հանգուցալուծման մասին խոսելը երևի թե դեռ վաղ է:

Այնուամենայնիվ, անցնող տասը օրերը ըստ էության պահվում էին իշխանություն-հասարակություն որոշակի հավասարակշռության վրա, որը մի կողմից՝ պահպանում էր լարվածությունը և բախման ռիսկը, մյուս կողմից՝ իհարկե, պահպանում էր նաև արդյունավետ՝ բովանդակային իմաստով պետականաշահ և հանրօգուտ հանգուցալուծման հնարավորությունը:

Երեկ գիշերը խախտվեց այդ հավասարակշռությունն իշխանության օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում