Լոնդոնի «Արսենալ»-ի կենտրոնական պաշտպան Պեր Մերտեսակերը վնասվածքի պատճառով շուրջ 5 ամսով ստիպված կլինի դուրս մնալ շարքից:
Մերտեսակերը ծնկի վնասվածք էր ստացել, որն, ինչպես պարզվել է հետագայում, բավականին լուրջ է:
Այսպիսով, Մերտեսակերն այս տարի այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերտեսակերը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Արսենալ»-ի ԱՄՆ ուղևորությունը: