Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի գները երեկվա արդյունքներով փոքր-ինչ նվազել են՝ ԱՄՆ-ից վիճակագրական տվյալների հերթական խմբաքանակի ստացման սպասումների ֆոնին:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1.16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 42.63 դոլար:
Միևնույն ժամանակ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.49 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 44.91 դոլար: