Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ պայքարի մասին:
«Հաճելի է, երբ ազգային հավաքականում թիմակիցներիդ մեծ մասը հանդես է գալիս քո հակառակորդ ակումբում:
«Բավարիա»-ն ցանկանում է մրցել հզոր «Բորուսիա»-ի հետ: Դա կնպաստի գերմանական ֆուտբոլի զարգացմանը:
Նախորդ մրցաշրջանը բավականին հետաքրքիր էր այս իմաստով: «Բորուսիա»-ն պայքարեց մեզ հետ, հավաքեց ակումբի պատմության մեջ ռեկորդային թվով միավորներ, սակայն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը», – ասել է Մյուլլերը: