Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանը` ամառային Օլիմպիական խաղերում. թվեր և փաստեր

Դժվար կլինի աշխարհում գտնել մեկին, ով չիմանա, թե իրենցից ինչ են ներկայացնում Օլիմիական խաղերը: Յուրաքանչյուր ոք յուրովի է պատկերացնում և մեկնաբանում դրանք: Մարզիկի համար Խաղերը կյանքի նվիրական երազանք են, երկրի համար` պատիվ, մարզասերի համար` տոն, աշխարհի համար` միասնության և խաղաղության խորհրդանիշ:

Մենք` հայերս, միշտ հպարտացել ենք ոչ միայն մեր մշակույթով և պատմությամբ, այլև` մարզական նվաճումներով: Եկել է ժամանակը` հպարտանալու նոր անուններով և նոր մեդալներով: 10 օր անց Հարավային Ամերիկան իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի ամառային Օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը կներկայանա ռեկորդային` 33 մարզիկներով: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ լրատվական բաժինն առաջարկում է վերհիշել անկախ Հայաստանի օլիմպիական ուղին:

ԽՍՀՄ փլուզումից հետո նրա կազմի մեջ մտնող երկրների մարզիկները 1992 թվականիԲարսելոնայի Օլիմպիական խաղերում ներկայացան Օլիմպիական դրոշի ներքո: Հայ մարզիկների, թերևս, լավագույն արդյունքը գրանցվեց հենց այդ խաղերում: Հայաստանի 5 մարզիկներից 3-ը դարձան օլիմպիական չեմպիոններ: Պատվոհարթակի առաջին աստիճանին կանգնեցին ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, ըմբիշ Մնացական Իսկանդարյանը և հրաձիգ Հրաչյա Պետիկյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը պարտվեց եզրափակչում և դարձավ Խաղերի փոխչեմպիոն, սակայն մասնագետները մինչ օրս էլ նշում են, որ Մկրտչյանի արծաթե մեդալը շատ վիճելի էր: Հայ մարզիկներից միայն Սոս Հայրապետյանն էր, ով մեդալ չնվաճեց (մականախաղ):

26-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ 1996 թվականին, ընդունել էր Ատլանտան: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականը ներկայացավ եռագույնի ներքո: Հայաստանի Հանրապետության համար առաջին Օլիմպիական խաղերին մեկնեցին 32 մարզիկներ, ովքեր ներկայացան 11 մարզաձևում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, թենիս, ջրացատկ, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, հեծանվասպորտ, ձյուդո): Հենց Ատլանտայում էլ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը հռչակվեց անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնը: Ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանը դարձավ Խաղերի փոխչեմպիոն:

2000 թվականի Խաղերն անցկացվեցին հեռավոր Սիդնեյում, որտեղ Հայաստանի հավաքականը ներկայացավ 10 մարզաձևում (ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, լող, թենիս, ջրացատկ, աթլետիկա, հրաձգություն, թիավարություն, ձյուդո): Մրցահարթակ դուրս եկած 27 մասնակիցներից միայն ծանրորդ Արսեն Մելիքյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:
Անկախ Հայաստանի պատմության վատագույն Խաղերն եղան 2004 թվականի ԱթենքիՕլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանի 18 մարզիկներից և ոչ մեկին չհաջողվեց մեդալ նվաճել:

2004 թվականից հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում եղան լուրջ կադրային փոփոխություններ: 2005 թվականին ՀԱՕԿ նախագահի պաշտոնը վստահվեց Գագիկ Ծառուկյանին:

Փոփոխության դրական արդյունքն երկար սպասել չտվեց: Պատկերը փոխվեց արդենՊեկինում: Ամառային 29-րդ Խաղերում Հայաստանը ներկայացավ 25 մարզիկով (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, աթլետիկա, հրաձգություն,ձյուդո), որտեղ հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ: Օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիրներ դարձան հունահռոմեական ոճի ըմբիշներ` Ռոման Ամոյանը, Յուրի Պատրիկեևը, բռնցքամարտիկ` Հրաչիկ Ջավախյանը, ծանրորդներ` Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը և Գևորգ Դավթյանը:

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 24 մարզիկներով, ովքեր մրցեցին 9 մարզաձևում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, թաեքվոնդո, ձյուդո): Լոնդոն-2012-ից հայ մարզասերները, երկար դադարից հետո, ոսկե մեդալի ամենամեծ ակնկալիքներն ունեին: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հասել էր Խաղերի եզրափակիչ, որտեղ պարտվեց ռուս մրցակցին և դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Բրոնզե մեդալներ նվաճեցին ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Ռիո-2016-ի մեկնարկին մնացել է ընդամենը 10 օր: Հայաստանը իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կներկայանա 33 մարզիկներով, ովքեր կպայքարեն 8 մարզաձևերում (ըմբշամարտ, բռնքամարտ, ծանրամարտ, լող, մարմնամարզություն, աթլետիկա, հրաձգություն, ձյուդո): Հայաստանի հավաքականում կան աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ: Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մեդալակիր, Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն և փոխչեմպիոն, ռեկորդակիրներ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայանա 3 մարմնամարզիկով, որտեղ կունենա նաև կին մարզիկ (խմբ. Հուրի Գեբեշյան): Հատկանշական է, որ Խաղերի մասնակիցներից գրեթե բոլորն իրենց իսկ նվաճած ուղեգրերով են մեկնում (լողորդներ` Վահան Մխիթարյանը, Մոնիկա Վասիլյանը և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը կմասնակցեն Սպիտակ քարտերով): Առաջին անգամ հայ բռնցքամարտիկները Խաղերին կմասնակցեն ռեկորդային` 5, իսկ աթլետները` 6 մարզիկներով: Մի խոսքով, ռեկորդային Օլիմպիական խաղեր են: Եվ տա Աստված, որ 20 տարի հետո Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում լսվի Հայաստանի օրհներգը և պանծա եռագույնը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում