Էստոնիան կնախագահի ԵՄ խորհրդում 2017 թվականի երկրորդ կեսին Մեծ Բրիտանիայի փոխարեն, որը հրաժարվել է նախագահությունից՝ կապված Brexit-ի հետ՝ հայտնել է Էստոնիայի կառավարության մամլո ծառայությունը։ Այս մասին մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Էստոնիայի նախագահության մասին որոշումն ընդունվել է երեքշաբթի, ԵՄ խորհրդի կողմից։ Գերատեսչության հայտարարությունոում ասվում է, որ նախագահությունից հրաժավելու Բրիտանիայի որոշմամբ պայմանավորված՝ խորհուրդը փոխում է հերթականությունը գրաֆիկում։ Այսպիսով՝ Էստոնիան, որը պետք է ստանձներ նախագահությունը Բրիտանիայից անմիջապես հետո՝ 2018 թվականի առաջին կեսին, նախագահ կդառնա 2017-ի երկրորդ կեսին։
Ներկայումս ԵՄ խորհրդում նախագահում է Սլովակիան, 2017-ի առաջին կեսին այդ դերը կանցնի Մալթային։