Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր հանգուցալուծումը. «Հժ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ մի օր մի խումբ մարդիկ զինված ապստամբության կգնան, տեսականորեն շատերն էին ենթադրում, բայց գործնականում ոչ ոք չէր պատկերացնում, որ այդպիսի բան տեղի կունենա։ Առավել ևս ոչ ոք չէր ենթադրում, որ թեկուզև փոքր մասշտաբով զինված ապստամբության այդ փորձը կստանա հասարակական այսպիսի լայն աջակցություն։ Դժվար է նմանատիպ իրավիճակի պատմական նախադեպեր գտնել։

Զինված ապստամբության նման աջակցության պատճառներից մեկը, անշուշտ, մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Չի կարելի, պարզապես հնարավոր չէ հասարակությանը անընդհատ պլպլացրած ցացանիշներ հրամցնել և փորձել համոզել, թե երկրի տնտեսությունը զարգանում է։ Հնարավոր չէ տնտեսություն զարգացնել մի երկրում, որտեղ կա և քաղաքական, և տնտեսական բացարձակ մենաշնորհ։ Եթե իշխանության բացարձակ մոնոպոլիան պատկանում է իրեն կուսակցություն համարող ՀՀԿ-ին, ապա տնտեսության մեջ մոնոպոլիան այդ նույն ՀՀԿ-ի շուրջ «համախմբված» մի խումբ մարդկանց ձեռքում է։ Թե իշխանության, և թե տնտեսության այս մոնոպոլիստների գործունեության ամբողջ նպատակն ու իմաստը այդ մոնոպոլիան պահպանելն ու հնարավորինս ընդլայնելն է։ Ու եթե ուսումնասիրենք իշխանության գործելակերպը տարիների կտրվածքով, կհամոզվենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը հենց քաղաքական ու տնտեսական մոնոպոլիաները պահպանելու մոլուցքն է։

Ու ի՞նչ է ստացվամ արդյունքում։ 2.8 միլիոն բնակչության ունեցող Հայաստանում նույնիսկ պաշտոնական տվյալներով մեկ միլիոն աղքատ մարդ կա։ Մեկ միլիոն մարդ ամեն օր պայքարում է իր կենսաբանական գոյության՝ սոված չմնալու համար։ Իսկ մի շատ փոքր խումբ՝ ընդամենը մի քանի հազար մարդ, ապրում է, մեղմ ասած, ճոխության մեջ, անիմաստ, չպատճառաբանված ճոխության մեջ։ Իհարկե, որոշ մարդկանց թվում է, թե դա «կապիտալիզմի հետևանքն է»։ Իրականում, սակայն, դա հենց կապիտալիզմի պակասության հետևանքն է՝ շուկայական տնտեսության գերաղճատվածության արդյունք։ Շուկայական տնտեսության հիմնասյունը արդար մրցակցությունն է, ինչը Հայաստանում իսպառ բացակայում է, ու հենց դա էլ աղքատություն ծնող հիմնական պատճառներից է։

Նման իրավիճակում մեծանում է մի որևէ առիթով մարդկանց ընդվզելու հավանականությունը։ Որպեսզի այդ վտանգն էլ չեզոքացնի, իշխանության մոնոպոլիստը պետք է ստեղծի հզոր ոստիկանականություն և անհնազանդներին դաժանորեն պատժելու դատական համակարգ։ Հայաստանում երկուսն էլ կան։

Այն, որ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում այս իրավիճակը երկար չի կարող պահպանվել, դա, կարելի է ասել, բխում է բնության օրենքներից։ Դա օրերից մի օր հանգեցնելու էր «պայթյունի», և այդ «պայթյունը» գուցե որոտացել է 10 օր առաջ»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում