Լեգենդար «Արևի կրկեսը» (Cirque du Soleil) 40 ներկայացում է չեղարկել Թուրքիայում՝ երկրում անկայուն իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Գործակալության տեղեկությամբ՝ կրկեսային ներկայացումները, որոնց մասնակցում է ավելի քան 70 մարդ, պետք է տեղի ունենային Թուրքիայի Անթալիա զբոսաշրջային քաղաքում օգոստոսի 16-ից սեպտեմբերի 17-ին:
«Մենք չէինք կարող ապահովել մեր աշխատակիցների անվտանգությունը»,- կանադական ռադիոյին ասել է ընկերության ներկայացուցիչ Մարի-Էլեն Լագասը: