ԱՄՆ-ում նախագահական նախընտրական արշավը երեքշաբթի անսպասելի շրջադարձ է ունեցել՝ երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին հայտարարել է նոր կերպար՝ հայտնի մանկագիր Դոկտոր Սյուզի ստեղծած «Գլխարկով կատուն» կերպարը: Այս մասին հայտնում է masslive.com պորտալը:
Նոր թեկնածուի առաջին նախընտրական հանրահավաքը տեղի է ունեցել Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում «Մեկ ձայն, երկու ձայն, ես քվեարկում եմ, դու քվեարկում ես» գրքի թողարկման առթիվ շքերթի ժամանակ:
«Իր ստեղծողի տան աստիճանների վրա «Կատու, կատու, կատու» բացականչող հսկայական լսարանի առաջ կանգնած՝ նա հայտարարեց որպես պաշտոնական մանկական թեկնածու նախընտրական պայքարի մեկնարկի մասին»,- ասվում է նյութում:
Հետաքրքիր է, որ այդչափ կարևոր միջոցառումը ուշադրությամբ պատվել են լուրջ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Սփրինգֆիլդից Մասաչուսեթս նահանգի սենատի անդամ Ջեյմս Ուելչը և տեղի քաղաքային խորհրդի ղեկավար Մայքլ Ֆենթոնը:
«Գլխարկով կատվի» նախընտրական շտաբի ղեկավարի դերը ստանձնել է Dr. Seuss Enterprises կորպորացիայի նախագահ Սյուզան Բրանդտը, որը նրա անունից անմիջապես մամլո ասուլիս է տվել: Նրա օգնությամբ «Կատուն», մասնավորապես, հայտարարել է, որ «լիովին թափանցիկ» քայլեր կձեռնարկի իր հարկային հայտարարագրի տրամադրման ուղղությամբ, նաև նշել է, որ մտադիր է բացարձակ անկախ թեկնածու լինել և կառավարությունում ընդգրկել նրանց, ովքեր տիրապետում են հանգի:
Բրանդտի խոսքով՝ որոշել, թե «Կատուն» ինչով զբաղվի նախընտրական արշավի ընթացքում, կկարողանան հենց երեխաները: Դրա համար նրանք կարող են մտնել հատուկ կայք և ընտրել 5 տարբերակներից: Այնտեղ ներկայացված տեղեկության համաձայն՝ «Կատուն» այլ գրական հերոսների հետ պատրաստվում է աշխատել ընթերցանության և կրթության, օվկիանոսի պահպանության, էկոլոգիայի, սովի դեմ պայքարի, բարության տարածման ոլորտներում: