ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վայր դնել զենքը Ռիոյում ամառային օլիմպական խաղերի անցկացման ժամանակ։ Խաղերը կսկսվեն օգոստոսի 5-ին։
Գլխավոր քարտուղարի պաշտոնական ուղերձը հրապարակվել է միջազգային կազմակերպության թվիթերյան էջում։
«Միջազգային օլիմպիական կոմիտեն և ՄԱԿ-ը աշխատում են միասին հանուն ներդաշնակության և խաղաղության։ Այդ ոգով մենք հռչակում են օլիմպիական հրադադար և կոչ անում բոլոր թշնամական կողմերին՝ վայր դնել զենքը»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Պան Գի Մունն իր ելույթում նաև հայտարարել է, որ քանի դեռ Բրազիլիայում կշարունակվեն օլիմպիական խաղերը, երկրները պետք է «մի կողմ դնեն տարաձայնությունները»։