«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ իր որդիների հետ վերջին անգամ կապ է հաստատել 1-2 օր առաջ, երբ դեռ ամեն ինչ խաղաղ էր:
Ինչպես նշեց Արմենակ Կյուրեղյանը՝ իր որդիները վախկոտ չեն, և եթե հանձնվեն, ուրեմն դրա համար կարող են լուրջ պատճառներ լինել. «Իհարկե, Աստված տա՝ ամեն ինչ խաղաղ վերջանա, նոր արյուն չթափվի, հիմա ես մտածում եմ դրա մասին»:
Նա անընդունելի համարեց իշխանությունների կողմից կոշտ մեթոդների կիրառումը՝ «հատկապես, երբ «Սասնա ծռերի» տղաները բարի կամք ցուցաբերեցին և հանձնեցին պատանդներին»:
Կյուրեղյանների հայրը չգիտի, թե այս ամենի հետևանքը ինչ կլինի և ինչով կավարտվի: