Կ’ինիչ Հանաբ Պակալ I-ը եղել է մայաների տիրակալը և մահացել է 683 թվականին: Իր մահից առաջ նա կառուցել է 9 հարկանի տաճար, որտեղ էլ հետագայում նրան թաղել են, հայտնում է vlasti.net-ը:
Երբ գիտնականներն առաջին անգամ հայտնաբերեցին այդ բուրգը, նրանց ուշադրությունը գրավեց Պակալի յուրօրինակ դամբարանը: Այն հսկայական էր` զարդարված հետաքրքիր և ֆանտաստիկ նկարներով:
Քանի որ դամբարանի վրայի նկարները հիշեցնում էին տիեզերանավով ճանապարհորդություն Ծիր կաթին համաստեղությունում, այդ պատճառով դամբարանով հետաքրքրվեցին նաև ուֆոլոգները: Սակայն 20 տոննայանոց քարն իր տակ թաքցնում էր ավելի առեղծվածային ինչ-որ բան:
Դեռևս 2012 թվականին հնէաբանները հասկացան, որ բուրգի տակ ինչ-որ բան է թաքնված, սակայն չէր թուլատրվում այնտեղ փորել, քանի որ դա կարող էր վնաս հասցնել հուշարձանին: Մի քանի տարի անց գիտնականները ժամանակակից տեխնոլոգիաների` դրոնների և ռոբոտների օգնությամբ կարողացան թափանցել սալի տակ:
Այնտեղ գիտնականները տեսան երկար ստորերկրյա թունել, որը սկսվում է Պակալ I-ի գերեզմանի տակից և վերջանում տաճարից շատ հեռու: Թունելի պատերը պատրաստված են քարից և մինչև այժմ պահպանում են իրենց ձևը:
Գիտնականների կարծիքով՝ դա մեծ բացահայտում է, քանի որ ցուցադրում է մայաների մշակույթը: