Դերասան Քևին Սփեյսին ներդրում է կատարել Wonder ստարտափում, որը շուտով կներկայացնի «սմարթֆոն ժամանցի համար», հայտնում է Android Central-ը:
Հայտնի է, որ մշակումով հետաքրքրվել են մի քանի հայտնի մարդիկ: Մասնավորապես` Atari-ի հիմնադիր Նոլան Բուշնելը, բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին կոմիսար Դևիդ Սթերնը և Facebook-ի նախկին գլխավոր գործառնական տնօրեն Օուեն Վան Նատան: Ստարտափում աշխատում է 30 մարդուց բաղկացած թիմ: