Քիմ Քարդաշյանի եղբայրն իբր հաջորդ ամիս պետք է ամուսնանար պարուհի Բլեք Չայնայի հետ, որը նրանից երեխա է սպասում: Ի դեպ, հարսանիքը և երեխայի ծնունդը E ալիքը պետք է նկարահաներ որպես նոր ռեալիթի շոու` կազմված 6 մասից: Դրանից Ռոբը և Չայնան պետք է ստանային 5 միլիոն դոլար, հայտնում է aspekty.net-ը:
Դեռևս 2 օր առաջ երջանիկ Ռոբը հանդիպել է Չայնայի ծնողների հետ, սակայն այժմ նա իր սոցցանցերի հաշիվներում ջնջել է այն ամենը, ինչ վերաբերվում է Չայնային` չմեկնաբանելով իր արարքը:
Ըստ բրիտանական Mirror-ի աղբյուների հաղորդագրությունների` Ռոբը կնոջ հեռախոսում կասկածելի հաղորդագրություններ է հայտնաբերել: Սակայն բացառված չէ, որ նա այդ քայլն արել է իրենց վրա էլ ավելի մեծ ուշադրություն գրավելու համար: