Մենլո-պարկ քաղաքում իր շտաբ-բնակարանի մոտ Facebook սոցիալական ցանցը կկառուցի 1.5 հազար բնակարան այն բանի համար, որպեսզի հաղթահարի բնակելի շենքերի անբավարարությունը քաղաքում և իրավունք ստանա իր տարածքն ընդարձակելու: Այդ մասին հայտնում է WSJ-ը:
Facebook-ը դիմել է քաղաքի իշխանությանը իր տարածքը ընդարձակելու և մի քանի բնակելի գոտիների կառուցման ցանկությամբ: Մենլո-պարկի քաղաքապետարանում թույլտվություն չեն տվել այն պատճառով, որ քաղաքում առանց այդ էլ գոյություն ունի բնակելի շենքերի անբավարարություն և սոցցանցը միայն կխորացնի այդ իրադրությունը` բնակեցնելով ևս 6.5 հազար աշխատակիցների:
Որպես պատասխան՝ Facebook-ն առաջարկել է կառուցել բազմաբնակարան տներ, որտեղ բնակարան կարող է ձեռք բերել ամեն ցանկացող: Բացի դրանից, սոցցանցը պարտավորվել է բնակարանների 15%-ը տալ աղքատ ընտանիքներին: