Vesti.ru-ի փոխանցմամբ` Ճապոնիայում հաշմանդամների կենտրոնում 19 մարդ սպանած տղամարդը, ամենայն հավանականությամբ, կապված չի եղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Չկան ապացույցներն այն բանի, որ հարձակվողը կապեր է ունեցել ԴԱԻՇ-ի հետ»,- հայտնել է նա:
Նրա խոսքով` ներկա պահին վերլուծվում են ոստիկանության աշխատակիցների հավաքած բոլոր տվյալները: