Բրիտանական Express պարբերականի փոխանցմամբ՝ իրանական ոստիկանությունը մայրաքաղաք Թեհրանի արվարձաններից մեկում ձերբակալել է 150 տղայի ու աղջկա, որոնք մասնակցել են ընկերներից մեկի ծննդյան երեկույթին։
Ոստիկանական ռեյդը միտված է եղել երիտասարդության շրջանում միջոցառումների հաճախելու միտումները ճնշելուն, որոնց մասնակցում են երկու սեռի ներկայացուցիչներ։
Իրանական ոստիկանությունը հայտնել է, որ կալանավորվել են երեկույթի բոլոր մասնակիցները, և որ նրանց գործերն ուղարկվել են դատարան։ Ընդգծվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վարչակարգը մտավախություններ ունի, որ մարդկանց յուրաքանչյուր զանգվածային կուտակում կարող է հանգեցնել ժողովրդական ապստամբության, ինչի համար էլ նմանատիպ բռնությունները կրում են հաճախակի բնույթ։