Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ընդունել է վարչապետ Արթուր Միվաբիի հրաժարականը՝ նրա հայտարարության հիման վրա։ Այդ մասին հայտնել է Աբխազիայի նախագահի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Աբխազիայի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է առաջին փոխվարչապետ Շամիլ Աձինբան։ Ընդգծվում է, որ Աբխազիայի կառավարությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվի կառավարության նոր կազմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Աբխազական ընդդիմությունը հայտարարել է, որ վարչապետ Արթուր Միկվաբիի պաշտոնանկությունը հանրապետությունում չի փոխի իրավիճակը, եթե դրան չհաջորդի ողջ կառավարության հրաժարականը։
Աբխազական ընդդդիմությունը վաղուց էր առաջ քաշել կառավարության ամբողջ կազմի հրաժարականի պահանջը և այժմ կարծում է, որ միայն վարչապետի պաշտոնանկությունը անիմաստ է և բացարձակապես ոչինչ չի փոխի։