Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է շահել ահաբեկիչների դեմ պատերազմը, հայտնում է gazeta.ru-ն:
«Այս պատերազմը երկար կլինի: Դրա թիրախը մեր ժաղովրդավարությունն է: Մենք պետք է միասնական լինենք, դրանում է մեր ուժը: Եկեք համախմբվենք, ֆրանսիացիներ և ֆրանսուհիներ: Ես ձեզ վստահեցնում եմ՝ այս պատերազմը մենք կշահենք: Կեցցե Ֆրանսիան»,- ասել է նա Ելիսեյան պալատում ելույթի ժամանակ:
Նա նաև հաստատել է ահաբեկչության դեմ վճռական պայքարին երկրի պատրաստ լինելը` օգտագործելով մարդկային և տեխնիկական ամբողջ պաշարները: