«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին քննադատության է ենթարկել ֆուտբոլիստներին, ովքեր հաճախ են փոխում ակումբային գրանցումը: 39-ամյա Տոտտին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս հռոմեական ակումբում:
«Հիմա ֆուտբոլիստները փոքր-ինչ քոչվորների են նման: Նրանք լսում են փողի կանչը, ոչ թե` սրտի: Նրանք, ովքեր հետևում են սրտի կանչին, ավելի ու ավելի են քիչանում:
Եթե մտածեի միայն փողի մասին, ապա կլքեի «Ռոմա»-ն դեռ 10 տարի առաջ: Բայց ինձ համար դա երկրորդական է: Միշտ սիրել եմ ակումբս և ցանկացել եմ կրել միայն այս մարզաշապիկը»,- Football Italia-ն մեջբերում է Տոտտիի խոսքերը: