«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտայի կարծիքով` ակումբի ղեկավարության որոշ անդամներ ցանկանում են այնպես անել, որպեսզի թիմի հարձակվող Լիոնել Մեսսին հեռանա:
««Բարսելոնա»-ի որոշ ղեկավարներ ցանկանում են, որ Մեսսին հեռանա ակումբից: Կատալոնական ակումբն առաջատար ունի, ով աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը:
Այն նաև նախագահ ունի ու տնօրենների խորհուրդ, որքեր Մեսսիին չէին ուղեկցում այն ժամանակ, երբ վերջինս ցուցմունքներ էր տալու դատարանում»,- Catalunya Radio-ն մեջբերում է Լապորտայի խոսքերը: