Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, թե ինչ սպասելիքներ ունի Տորոնտոյի մրցաշարից:
«Ես փորձում եմ այնպես նախապատրաստվել, որպեսզի հնարավորինս լավ հանդես գամ Տորոնտոյի «Մասթերս»-ում: Ապաքինվել եմ, վերսկսել եմ մարզումները: Անհամբերությամբ եմ սպասում մրցաշարի մեկնարկին:
Ինչ վերաբերում է «Ուիմբլդոն»-ին, ապա ամեն ինչ հենց այնպես չի կատարվում: Պարտություններից եզրակացություններ եմ անում: Կանգ եմ առնում և մտածում, թե ինչը հանգեցրեց նման արդյունքի»,- ATP-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը: