2008 թվականին հզոր երկրաշարժը հարվածեց Չինաստանի Սիչուան նահանգի Վենչուան կոմսությանը, որի հետևանքով մոտ 70 հազար մարդ զոհվեց և շուրջ 5 միլիոնը մնացին անտուն: Դա երկրի ամենամահաբեր երկրաշարժն էր 1976 թվականից հետո և ամենաուժեղը` 1950 թվականի Չայուի երկրաշարժից հետո, հայտնում է boredpanda.com-ը:
Աղետի հիշատակին Թոնգջիի համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը կառավարությունից առաջադրանք է ստացել կառուցելու Վենչուանում 7.9 բալ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված թանգարան և հուշարձան: Եվ ինչպես կարելի է տեսնել, վերջնական արդյունքը հուզիչ է և գեղեցիկ: Սայ Յոնգջիի նախագծած հուշարձան-թանգարանը հիշեցնում է պատռված գետինը: Թանգարանը բացվել է 2013 թվականի մայիսին` երկրաշարժի հինգերորդ տարվա առիթով: