International Champions Cup ընկերական մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն ակումբները, շահավետ բիզնես է դառնում Մադրիդի «Ռեալ»-ի համար:
Նախորդ ամռանը «Ռեալ»-ը հանդես է եկել Չինաստանում և Ավստրալիայում, ինչի դիմաց կազմակերպիչներից և հովանավորներից 20 մլն եվրո է ստացել:
Ընթացիկ ամռանը «արքայական ակումբ»-ը կխաղա միայն ԱՄՆ-ում և կստանա 12 մլն եվրո: Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ է վայրից վայր տեղափոխություններին: