Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեին Դեհղանը հայտարարել է, որ Իրանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ որևէ ոլորտում՝ բացառությամբ իր միջուկային ծրագրի:
Դեհղանն ընդգծել է, որ Իրանը տուրք չի տա գերտերությունների ճնշումներին և շարունակելու է հակազդել դրանց՝ չընդունելով իշխելու և գոռոզամտության տրամաբանությունը:
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե ԱՄՆ-ը խստապես Իրանի օգնության կարիքն ունի Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում ու աֆրիկյան երկրներում, սակայն Իրանը ԱՄՆ-ի հետ կհամագործակցի միայն իր միջուկային ծրագրի հարցում:
Դեհղանը խոստացել է, որ Իրանը նախկինի նման շարունակելու է պայքարել աշխարհի յուրաքանչյուր կետում շիական սրբավայրերի կեղծման դեմ, ինչպես նաև օգտագործելու է իր պոտենցիալը, որպեսզի մեծացնի սեփական պաշտպանական ու հրթիռային հնարավորությունները: