Երկրի բնակիչները վերջին 100 տարում դարձել են ավելի բարձրահասակ, վկայում են միջազգային գիտահետազոտական NCD Risk Factor Collaboration կազմակերպության կողմից բերված հետազոտության արդյունքները: Այդ մասին հայտնում է Guardian պարբերականը:
Հետազոտության շրջանակներում գիտնականները համեմատել են 1914 և 2014 թվականների 18-ամյա բնակիչների հասակի ցուցանիշները: Արդյունքները ցույց են տվել, որ 100 տարում 2 սեռերի ներկայացուցիչներն էլ դարձել են 11 սանտիմետրով ավելի բարձրահասակ:
Հետազոտողների կարծիքով`հասակի ավելացման ընդհանուր միտումը կապված է սննդի և հիգիենայի բարելավման, ինչպես նաև որակյալ առողջապահության հետ:
Սակայն եղել են նաև բացառություններ: Որոշ աֆրիկյան երկրներում, օրինակ, Ուգանդայում և Նիգերիայում բնակիչները դարձել են ավելի ցածրահասակ: Գիտնականները դա կապում են մայրցամաքում 1980-ականներին տնտեսական իրավիճակի վատացման հետ, որի հետևանքներից են սովը և բժշկական սպասարկման համակարգի ճգնաժամը: