Thursday, 18 04 2024
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»

Արյունով կամ անարյուն՝ այս կռվում հաղթող չի լինելու. Արամ Զ. Սարգսյան

«Այսօր շատ բարդ է առանց հաշվելու, կշռադատելու որևէ բան ասել, և հավանաբար դա է պատճառը, որ քաղաքական դաշտում քիչ թե շատ անկախ մնացած քաղաքական ուժերը աշխատում են զուսպ լինել, չմտնել էդ տիրույթ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը՝ անդրադառնալով երևանյան դեպքերի վերջին զարգացումներին:

Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ իշխանությունը ամայացրել է քաղաքական դաշտը՝ փորձելով գնել, իսկ չվաճառվածներին դարձնել մարգինալ, կեղեքել է երկիրը, տվել օտարին, իսկ ընտրական միջոցներով իշխանության գալու որևէ հնարավորություն չի տվել, կլինեին մարդիկ, ովքեր կմտածեին խնդրի լուծման այս ձևի մասին: Այնուամենայնիվ, նա չի կիսում խնդրի լուծման այս ձևը:

Դիտարկմանը՝ կարծես իշխանություններն էլ անմասն չեղան փողոցը բազմամարդ դարձնելու գործում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Հավաքված մարդկանց, այդ թվում՝ կանանց, ծերերի հանդեպ իշխանությունների դրսևորած վերաբերմունքը զայրացրեց մեր ժողովրդին: Սա մարդկանց՝ փողոց դուրս գալու հիմնական դրդապատճառներից էր: Նույնիսկ ես, որ երբևէ չեմ կիսել ազգայնական մոտեցումները, էդ տեսարանները տեսնելուց հետո ուզում էի դառնալ մասնակից»:

Հարցին՝ որքանո՞վ է արդարացի, որ «Սասնա ծռերի», այսպես ասած, քաղաքական թևը, որը խաղաղ ժամանակներում չուներ 20-30-ից ավելի հետևորդ, այժմ կարծես ժողովրդին ասում է՝ չուզեցիք մեզ հետևել խաղաղ պայմաններում, կհետևեք այս եղանակով, Արամ Սարգսյանը արձագանքեց. «Այո, ցավոք, այստեղ կա նման միտում, որ ասում են՝ ովքեր չեն գալիս աջակցելու ՊՊԾ գնդում եղածներին, կա՛մ Սերժի մարդիկ են, կա՛մ դավաճաններ են, կա՛մ պասիվ մարդիկ են, կա՛մ՝ նաև դուք կկրեք այս տղաների արյան պատասխանատվությունը»:

Սակայն, ինչպես ասաց մեր զրուցակիցը, հիմնական խնդիրն այն է, որ ընդդիմադիր քաղաքական բոլոր կուսակցությունները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, «ես էլ եմ պահանջում, բայց այդ հրաժարականին հասնելու տղաների ընտրած ճանապարհը մեզ համար անընդունելի է, որովհետև եթե մենք էլ պետք է գնանք իրենց ընտրած թալանի, ջարդելու ճանապարհով, այդ դեպքում ո՞րն է մեր և նրանց տարբերությունը: Մեր ժողովուրդը ո՞ր ճանապարհով է գնում՝ Թուրքիայի՞, Աֆրիկյան երկրների՞, փոխանակ հետևություններ անելու»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը չի կիսում այն մոտեցումը, թե փոփոխությունների հասնելու բոլոր օրինական ճանապարհները սպառված են. «Չկա իշխանություն, որը պատրաստ չէ անարյուն ճանապարհով հրաժարական տալու, ուղղակի անհրաժեշտ է հասարակության լայն աջակցություն»:

Թեև Արամ Սարգսյանը չի նույնականացնում այս դեպքերն ու Հոկտեմբերի 27-ը, այնուամենայնիվ՝ ավելի շատ հասկանում է զոհված գնդապետի ընտանիքի անդամներին, քան այն ծնողներին, որոնց զավակներն այսօր ՊՊԾ գնդում են. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչները իսկական ահաբեկիչներ էին, նրանք մտել էին դահլիճ՝ սպանելու համար, նաև Հոկտեմբերի 27-ի ժամանակ չէր գործի այն փաստարկը, թե՝ փոփոխությունների հասնելու այլ ճանապարհ չկա»:

Մեր զրուցակիցը վստահ է՝ այս կռվում հաղթող կողմ չի լինելու՝ պարտվելու են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ ՊՊԾ գնդում եղածները. «Եվ դժբախտաբար, այդ պարտությունը լինելու է ոչ միայն իրենցը, այլև մեր բոլորինը. Աստվածաշնչում ասված է՝ հողմ ցանեցիր, փոթորիկ պիտի հնձես»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում