Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին:
Քըլըչդարօղլուի խոսքերով՝ անհրաժեշտ է Գյուլենին դատել Թուրքիայում. «Եթե Գյուլենն իրեն մեղավոր չի ճանաչում, ապա նա պետք է գա Թուրքիա և դատարանի առջև ապացուցի իր անմեղությունը»:
Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել են իրենց տասնյակ ընկերները, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: