Նոր մրցաշրջանից առաջ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Լեսթեր»-ը ցանկանում է երկարաձգել թիմի մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները:
The Mirror-ի փոխանցմամբ` «Լեսթեր»-ը նոր պայմանագրեր կառաջարկի միանգամից 5 ֆուտբոլիստի: Այդպիսով, ակումբը ցանկանում է ապահովագրել իրեն թիմի առաջատարների հեռանալու հարցից:
Խոսք է գնում 29-ամյա դարպասապահ Կասպեր Շմեյխելի, 29-ամյա պաշտպան Դենի Սիմփսոնի, 26-ամյա կիսապաշտպան Դենի Դրինքուոթերի, ինչպես նաև Ջեֆրի Շլուպի և Ռիյադ Մահրեզի մասին: