Խորենացի փողոցում, որի մոտակայքում է գտնվում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, մեկնարկել է բազմամարդ հանրահավաք, որի ընթացքում ելույթ եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդն իր խոսքը սկսեց «Սասնա ծռերի» տղաների հասցեին հնչած բնորոշումներով: Հայրիկյանն ասաց, որ աննախադեպ է, որ սկզբից « ահաբեկչի» բնորոշում ստացած հայորդիները համաժողովրդական համակրանքի են արժանանում. «Մարդկության համար արտառոց է, որ առաջին պահին ահաբեկիչ որակված մարդիկ այսպիսի համաժողովրդական աջակցության են արժանացնում, սա աննախադեպ բան է»: