«Եկել է ժամանակը, որ բոլորով բռունցք դառնանք ու ազատենք երկիրն այս վիճակից»,-այս մասին իր ելույթում ասաց Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը. «Սասնա Ծռերն իր գործն արել է, այս իշխանությանը ցնցել է, ու դա զուտ խոսքեր չեն, դրա վկայությունը մեր բոլորի միասնական կանգնելն է, սփյուռքի մեր օջախների միասնական հայտարարությունը, ոստիկանների տարատեսակ ստոր քարոզները, թե իբր նրանք թմրամոլներ են, հերոսներ չեն»,-այս խոսքերի ժամանակ բազմության միջից սուլոցներ լսվեցին:
«Սուլոցների փոխարեն ուրիշ բան ենք ասում, բոլորս գիտենք թմրամոլը որտեղ է, նա Բաղրաման 26-ում է, չփորձեք մեր հերոս տղերքին անուն կպցնեն»,-ասաց նա: