Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորն ամռանը կփոխի ակումբային գրանցումը:
AS-ը հայտնում է, որ նախամրցաշրջանային շրջագայությունից վերադառնալուց հետո 17-ամյա նորվեգիացին կքննարկի կարիերան շարունակելու տարբերակները:
Նշվում է, որ Էդեգորը հակված է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն` գերմանական որևէ ակումբում հանդես գալով վարձավճարով: