Չինացի ամուսիններ Սուն Ցինլինը և Սուն Լիշին առաջին հարսանեկան ֆոտոսեսիան կատարել են ամուսնությունից 80 տարի անց: 102-ամյա ամուսինը և 99-ամյա կինը ապրում են Անխոյ նահանգում: Նրանք ունեն 6 երեխա, 5 թոռ և 4 ծոռ, հայտնում է People-ը:
Ամուսինների խոսքով` 1936 թվականին հարսանեկան արարողությունը հարուստ չի եղել, «տոնակատարությանը» եղել է ընդամենը 3 ափսե ուտելիք:
Այդ պատճառով զույգը տոնական լուսանկարները կատարել է հուլիսի 23-ին` իրենց համատեղ կյանքի 80-ամյակի օրը: Նրանց օգնել են տասնյակ կամավորներ, գրում է Daily Mail-ը: