Թուրինի «Յուվենտուս»-ը հայտարարել է «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տեղափոխության մասին: Տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 90 մլն եվրո: Թուրինցիները կվճարեն նշված գումարը երկու տարվա ընթացքում:
Արգենտինացին 5-ամյա պայմանագիր է ստորագրել թուրինյան ակումբի հետ: Այդ մասին հայտնում է «Յուվենտուս»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` 28-ամյա Իգուաինը 2013 թվականին «Նապոլի» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 35 խաղի` դառնալով 36 գոլի հեղինակ: