Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը Խորենացի փողոցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին Հայաստանում իշխանության են բերել Ռուսաստանի հատուկ ծառայությունները, և նա սպասարկում է Ռուսաստանի շահերն ու քաղաքականությունը: Իսկ որն է Ռուսաստանի քաղաքականությունը՝ Հայաստանն առանց հայերի: Ռուսաստանը ցանկանում է դատարկել Հայաստանը, որ այն դառնա իր պոլիգոնը, ասել է նա: