Միրանդա Քերը ժամանակ է անցկացնում իր փեսացու Էվան Շպիգելի հետ և շրջապատողներին ցուցադրում է մատի շողացող մատանին, որն օրերս նրան է նվիրել Շպիգելը, հայտնում է spletnik.ru-ն:
Լրագրողները լուսանկարել են Միրանդային և Էվանին ռեստորաններից մեկի դռների մեջ: Ապագա ամուսնուն հանդիպելու համար մոդելը հագել է սպիտակ կարճափեշ շրջազգեստ, որն ընդգծել է նրա երկար ոտքերը: Հայտնիի մատին եղել է նրա նշանի մատանին, որը նա լրագրողներին թույլ է տվել լուսանկարել: