Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի և նրա գործակալ Մինո Ռայոլայի միջև տարաձայնություններ են ծագել ֆուտբոլիստի ապագա ակումբի հարցում:
Cadena SER-ի տեղեկությունների համաձայն` ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում, մինչդեռ Ռայոլան փորձում է կազմակերպել նրա` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր են տարածվել, որ «Յուվենտուս»-ը 130 մլն եվրո է պահանջում Պոգբայի տրանսֆերի դիմաց: