Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընդհատել է ընտրողների առջև իր ելույթը, որը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի հյուրանոցում, որպեսզի բողոքի շոգից և նույնիսկ սպառնացել է, թե չի վճարի հյուրանոցի տերերին, հայտնում է RIA Novosti-ն:
Թրամփը հայտարարել է, թե ելույթի ժամանակ իրեն զգացել է «կարծես շոգեբաղնիքում»:
«Ես չգիտեմ, թե սա ինչ հյուրանոց է, սակայն դուք պետք է փորձեք միացնել օդորակիչը, կամ մենք ձեզ չենք վճարի»,- ասել է նա:
Հյուրանոցի վարչությունը պատասխանել է Թրամփի քննադատությանը՝ հայտնելով, որ օդորակիչն աշխատել է նորմալ ռեժիմում: