Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստվում է առաջին մարզմանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: Այդ մասին հայտնում է Sun-ը:
34-ամյա շվեդը կմիանա իր նոր թիմին, երբ այն վերադառնա նախամրցաշրջանային շրջագայությունից: Իբրահիմովիչն արդեն Մանչեսթերում է:
Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից հետո Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստին լրացուցիչ հանգիստ էր տրամադրվել: Այդ պատճառով նա բաց է թողել նախամրցաշրջանային մարզման սկզբնամասը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: