Լեոնարդո Բոնուչին կարիերան շարունակելու ևս մեկ տարբերակ ունի: Manchester Evening News-ի տեղեկությունների համաձայն` «Յուվենտուս»-ի 29-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ավելի հզորացնել թիմի պաշտպանության գիծը: Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ հենց Բոնուչին է հարմար թեկնածու` այդ նպատակն իրականացնելու համար:
Ավելի վաղ նշվում էր, որ իտալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 49 հանդիպում, դարձել 3 գոլի և գոլային 2 փոխանցման հեղինակ:
«Յուվենտուս»-ի հետ Բոնուչիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2020 թվականին: