ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին սեր է խոստովանել կնոջը՝ Միշելին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առաջին տիկինը ելույթ է ունեցել Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարում։
«Անհավանական կնոջ անհավանական ելույթը»,- հայտարարել է Օբաման Twitter-ում։ Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը հպարտանում է կնոջով։
ԱՄՆ նախագահը նշել է, որ երկրի բախտը բերել է նման առաջին տիկին ունենալու հարցում։ «Ես սիրում եմ քեզ, Միշել»,- հավելել է նա։
Դեմոկրատական կուսակցության համագումարում ԱՄՆ առաջին տիկինն աջակցություն է հայտնել նախկին պետքատուղար Հիլարի Քլինթոնին՝ անվանելով նրան միակ թեկնածուն, որն արժանի է դառնալ պետության ղեկավար նոյեմբերին կայանալիք համընդհանուր ընտրությունների արդյունքներով։