Թուրինի «Յուվենթուս»-ն առաջիկա ժամերին պաշտոնապես հաստատելու է «Նապոլի»-ի առաջատար Գոնսալո Իգուաինի տրանսֆերի ձեռքբերման մասին:
Sky Italia-ի փոխանցմամբ՝ տրանսֆերի արժեքը կազմելու է 90 մլն եվրո: Պայմանագրի ժամկետը գործելու է մինչև 2020 թվականը:
Հավելենք, որ Իգուաինն Իտալիայի Ա Սերիայի 2015/16թթ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում 36 գոլ է խփել: