Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Միքայել Հայրապետյան. Հայաստանում զինված ապստամբությունը ձեռնտու էր միայն Ռուսաստանին

Երևանում իրավիճակը գնալով սրվում է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների և ոստիկանության միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, խմբի անդամներից կան 2 վիրավորներ:

Գնահատելով այս լարված իրավիճակը՝ Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Կարելի է ասել, թե ովքեր են շահագրգռված, ում է ձեռնտու ցանկացած խռովություն, խժդժություն մեր երկրում, երբ ներկա պահին Հայաստանի շուրջն ամեն ինչ եռում է, երբ Ռուսաստանը կամենում է Ադրբեջանին ներքաշել Եվրասիական միության մեջ, որի գինը պետք է մենք վճարենք՝ մեր հայրենիքի վիրավոր հատվածով՝ Արցախով»:

Նրա խոսքով՝ այս ամենը, բնականաբար, ձեռնտու է Ռուսաստանին, ուստի արևմտյան կենտրոնները, ԱՄՆ-ը, ԵՄ-ն իրենց հայտարարություններում նշեցին խաղաղ հանգուցալուծման, օրենքի շրջանակներում շարժվելու անհրաժեշտության մասին. «Մինչդեռ Ռուսաստանը կրակի վրա յուղ է լցնում»:

Ինչպես նշեց պարոն Հայրապետյանը՝ միակ բանը, որ կարող են անել զինյալները, հանրայնացնելն է իրենց ձեռքին եղած գործակալների, «ստուկաչների» ցուցակները, քանի դեռ ուշ չէ. «Սա շատ կարևոր է, որպեսզի հասարակությունն իր տականքին ճանաչի և այդքանով պաշտպանված լինի: Ստեղծվել է լյուստրացիայի հրաշալի հնարավորություն»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանությունները ոչ միայն այս մասին գիտեն, այլև զինյալ հարձակման մասին պիտի իմանային. «Հակառակ դեպքում ուրեմն որքան ողորմելի վիճակում է հայտնվել մեր պետականությունը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք չունենք մեր երազած բանակը, այս հարձակմամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ մենք չունենք նաև զինված ուժերի մյուս հատվածը՝ ոստիկանություն՝ մեխին խփելով զինապահեստները: Չունենք նաև ազգային անվտանգություն, այլապես 30 հոգի հայտնվում են այդտեղ, և ազգային անվտանգությունը տեղյակ չի՞ լինում»:

Միքայել Հայրապետյանի կարծիքով՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը ղեկավարում են ոչ թե այսօրվա իշխանությունները, այլ նրանց այստեղ նշանակած անձինք: Սրանով Ռուսաստանն ասում է՝ «եկեք համաձայնեք մեր ծրագրին, այլապես պատերազմ կլինի Ադրբեջանի հետ»:

«Այժմ նյարդերի և ողջախոհության պատերազմ է»,- ընդգծեց նա:

Այնուամենայնիվ, Միքայել Հայրապետյանը բացարձակապես չի կասկածում «Սասնա ծռերի» հայրենասիրությանը. «Այստեղ խնդիրը քաղաքական հասունության մեջ է, թե՝ արդյոք նրանք գիտե՞ն ինչ են անում: Քրիստոսն էլ ասաց՝ Տեր, ներիր այս մարդկանց, քանզի չգիտեն՝ ինչ են անում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում