Չինաստանում անցկացվող Միջազգային չեմպիոնների գավաթ ընկերական մրցաշարի շրջանակներում Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ն առավելության է հասել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի նկատմամբ:
Արդեն 15-րդ րոպեին թուրինյան ակումբն առավելության էր հասնում 2:0 հաշվով: 6-րդ րոպեին հաշիվը բացեց Պաոլո Դիբալան, իսկ նորեկ Մեհդի Բենատիան 9 րոպե անց խփեց երկրորդ գոլը:
Երկրորդ խաղակեսում «Տոտենհեմ»-ն Էրիկ Լամելայի ջանքերով կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց: