Կատալոնական «Բարսելոնա»-ն ներկայացրել է նախորդ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: «Կապտանռնագույններ»-ը ռեկորդային եկամուտ են գրանցել, որը կազմում է 679 մլն եվրո:
Ակումբի զուտ շահույթը կազմել է 29 մլն եվրո: «Բարսելոնա»-ի տնօրենների խորհուրդը բավարարված է արձանագրված ցուցանիշներով: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ կատալոնացիների ռազմավարական ծրագրի համաձայն` 2021 թվականին ակումբի տարեկան եկամուտը պետք է հասնի 1 միլիարդ եվրոյի: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: