Կարլոս Բական կատալոնական «Բարսելոնա»-ի նշանառության տակ է: Այդ մասին հայտնում է Football Espana-ն:
Կոլումբիայի հավաքականի 29-ամյա հարձակվողը դիտարկվում է որպես Լուսիանո Վիետոյին փոխարինելու հիմնական թեկնածու: «Բարսելոնա»-ն հենց Լուսիանո Վիետոյի շնորհիվ է փորձում ուժեղացնել թիմի հարձակման գիծը, սակայն «Ատլետիկո»-ի հետ չի կարողանում հասնել վերջնական համաձայնության:
Բացի ֆինանսական խնդիրներից«Բարսելոնա» տեղափոխությանը դեմ է նաև Լուսիանո Վիետոն: Արգենտինացին վախենում է, որ բարձր մրցակցության պայմաններում չի կարող ստանալ բավականաչափ խաղաժամանակ: