«Կրակովիա»-ի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Բարտոշ Կապուստկան կարող է տեղափոխվել «Լեսթեր»: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ Անգլիայի գործող չեմպիոնները պատրաստ են շուրջ 5 մլն ֆունտ վճարել լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: 19-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը:
Լեհաստանի առաջնության նախորդ մրցաշրջանում Կապուստկան մասնակցել է 33 խաղի, դարձել 4 գոլի հեղինակ: