«Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է ոչ միայն երկարաձգել ակումբի հետ իր գործող պայմանագրի ժամկետն, այլ նաև խաղալ այնտեղ` մինչև կարիերայի ավարտը:
«Ես ցանկանում եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետը «Միլան»-ի հետ: Հուսով եմ` կարիերաս կավարտեմ այստեղ:
Ամբողջ կյանքում «ռոսսոներիներ»-ի երկրպագուն եմ եղել, և երազում եմ այստեղ կրել ավագի թևկապը»,- Gazzetta Dello Sport-ը մեջբերում է Դոնարումայի խոսքերը: