«Բանանց»-ը շարունակում է Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ պատրաստվել 2016-2017 մրցաշրջանին: Թիմը նոր մրցաշրջանից առաջ ևս 2 ընկերական հանդիպում կանցկացնի:
«Բանանց»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հուլիսի 29-ին` ժամը 18:30-ին, «Բանանց»-ը սեփական մարզադաշտում ստուգողական հանդիպում կանցկացնի «Փյունիկ»-ի հետ: Իսկ հուլիսի 30-ին ՝ ժամը 18:00-ին, «Բանանց»-ը կհյուրընկալի «Կոտայք» թիմին:
Հուլիսի 23-ին «Բանանց»-ն արդեն անցկացրել է մեկ ստուգողական հանդիպում՝ 0:2 հաշվով պարտություն կրելով «Արարատ»-ից: